Կարմիր խաչի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով փոխանցված բեռը փորձաքննության կենթարկվեն

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում:

Դրանք Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո:
Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են:

Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել