Ընտրատեղամասերից մեկում մատնահետքի սարքի միջոցով տպված կտրոն էր կորել․ այն սկսել են փնտրել աղբարկում

10/28 (Էրեբունի վարչական շրջան) ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ուներ 1831 քաղաքացի․ ընտրատեղամաս ներկայացել է 454 անձ, սակայն քվեատուփի մեջ քվեաթերթիկով ծրարը գցել է 453 անձ։ Մեկ անձ գրանցվել է, իր համար առանձին կտրոն է տպվել, սակայն քվեարկությանը չի մասնակցել, հեռացել է ընտրատեղամասից և քվեաթերթիկը չի գցել քվեատուփի մեջ։ Ընտրատեղամասում սկսել են փնտրել մատնահետքի սարքի միջոցով տպված կորած կտրոնը։

Հանձնաժողովի քարտուղար Գևորգ Զահարյանի խոսքով՝ նշված քաղաքացին սթափ վիճակում չի եղել։

Iravaban.net-ի լրագրողն ընտրատեղամասից հայտնում է, որ շուրջ երեսուն րոպե քվեաթերթիկը փնտրել են բոլոր հնարավոր վայրերում,  այնուհետև որոշել են քվեաթերթիկը փնտրել նաև ընտրատեղամասում դրված աղբարկում, ինչի համար աղբարկղը դատարկել են հատակին ու սկսել ուսումնասիրել առկա պարունակությունը։

Վերջում պարզվել է, որ կապոցներից մեկում 100 կտրոնի փոխարեն 101 կտրոն է եղել և ի վերջը կտրոնը գտնվել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել