«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ օրվա ընտրություններին ցածր մասնակցությունը պայմանավորված է նաև գերեզմանատներ այցերով՝ հորդորելով անձնական գործերից հետո էլ մասնակցել քվեարկությանը։
Թանդիլյանը նշեց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության, հետևաբար հանուն իշխանափոխության․ «Շանսերը բավականին բարձր են։ Միակ մտավախությունս մասնակցությունն է, երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար պետք է մասնակցեն»։
Նա շեշտեց, որ այս ընտրությունները նաև անվստահության հանրաքվե են իշխանությունների հանդեպ․ «Մանկապարտեզները չեն կարող հաղթել Արցախի հարցին, չեն կարող արտաքին քաղաքական իրենց ձախողումները տեսանելի չլինեն մանկապարտեզների ֆոնին»։
Մանրամասները՝ տեսանյութում։