9/53 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Ազիզյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշել է, որ ընտրատեղամասում կարող է ընտրել Երևանի 1914 քաղաքացի։ 12։30-ի դրությամբ քվեարկել է 258 քաղաքացի։
Հանձնաժողովի նախագահը ակտիվությունը բավարար է գնահատում և հույս հայտնում, որ օրվա 2-րդ կեսին հոսքը կաճի․ «Ընտրողները ոգևորված գալիս են, միահամուռ ուժերով, մեծ ցանկությամբ ուզում են ընտրել»։
Անահիտ Ազիզյանի խոսքով՝ «թեթևակի միջադեպ է գրանցվել», որոում մեղավոր է եղել քաղաքացին։
«Նա ցանկություն չուներ որևէ մեկին ընտրելու, բայց եկել էր ընտրատեղամաս։ Իրեն բացատրեցինք, որ դատարկ ծրարը արկղը գցել չի կարելի, օրենքի սահմաններում պետք է որևէ մեկին ընտրի։ Նա իր ընտրությունը կատարեց ու գնաց»,-նշեց նա։
Հանձնաժողովի նախագահը պատմեց նաև մի կնոջ մասին, որը իր բնակարանում գրանցված այլ անձի էր նկատել․ «ՌԴ քաղաքացու անուն էր նշված, մենք նրան ուղղորդեցինք անձնագրային բաժին, մենք արձանագրություն կազմեցինք»։
Անահիտ Ազիզյանը հույս հատնեց, որ արտառոց դեպքեր չեն գրանցվի։
Նշենք, որ հենց այս ընտրատեղամասում է քվեարկել Տիգրան Ավինյանը։