Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդական համախմբում» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին․
«Սիրելի Երևանցիներ,
Հիմք ընդունելով սեպտեմբերի 15-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային ելույթում հնչեցրած ատելության և բռնության կոչերը, Ժողովրդավարական Համախմբում կուսակցությունն ընտրախախտումների վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ։
Դիմումն ամբողջությամբ կարող եք տեսնել ներքոնշյալ նամակում»,-նշվում է հայտարարության մեջ, որին կից լուսանկար է հրապարակվել։
