Թեմակալ առաջնորդի հանդիպումը Քերոլայն Քոքսի հետ

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպեց Բարոնուհի Քերոլայն Քոքսին, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը:

Այս մասի տեղեկանում ենք Արցախի թեմից։

Սրբազան Հայրն իր օրհնանքի և երախտիքի խոսքերը փոխանցեց Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին Արցախի հարցով մտահոգված լինելու համար:

Հյուրերը հետաքրքրված էին Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:

Քննարկվեց Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել