Կրթության, գիտության, մշակթույթի և սոպրտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Սիրելի ուսուցիչներ,
Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ որոշ տվյալներ կամ աշխատանքներ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչը անհարկի մեծացնում է տարաբնույթ պահանջները ուսուցչից։ Ինչպես օրինակ, մի բան էլեկտրոնային լրացնելուց բացի պահանջել թղթային եղանակով, ինչը շատ հաճախ անհիմն պահանջ է, հիմնականում սխալ մեկնաբանության արդյունք և որևէ կերպ չի բխում եղած կարգերից։ Ընդ որում այս պահանջները յուրաքանչյուր օղակում ավելանում են՝ այդ ուռճացված ձևով հասնելով ուսուցչին։ Մյուս դեպքում էլ հենց կարգերը վերանայման կարիք ունեն՝ թղթաբանությունը կրճատելու համար, հատկապես հաշվի առնելով, որ այժմ տվյալների մի զգալի թվային հարթակում հասանելի են։
Խնդրում եմ այս գրառման ներքո նշեք՝ ձեր կողմից արվող աշխատանքի որ մասն է օգտակար ու անհրաժեշտ, իսկ որ բաղադրիչներն է, որ կարելի է պարզեցնել կամ կրճատել։ Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել և ընթացք տալ։
Շնորհակալ եմ»։