«Մենք ուղղելու ենք մեր մեջքը, որովհետև Երևանը կանգուն է, իսկ ՀՀ-ն՝ հավերժ»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր ելույթում ասաց, որ իրենք ուղղելու են իրենց մեջքը, որովհետև Երևանը կանգուն է, իսկ ՀՀ-ն՝ հավերժ։

«Երևան քաղաքում ձեր աչքի առաջ փոխվում են շատ բաներ, բայց սա ընդամենը սկիզբն է, գալիք 5 տարիներում Երևանում մենք պետք է հիմնանորոգենք բոլոր մանկապարտեզները, պետք է բարեկարգենք բոլոր բակերը, պետք է հիմնանորոգենք բոլոր պոլիկլինիկաները, մենք պետք է հիմնանորոգենք բոլոր սպորտդպրոցները, բոլոր երաժշտական դպրոցները, որովհետև մեր երեխաները, երևանցիները միայն այս արագությանն ու տեմպին են արժանի, մենք բոլորս արժանի ենք միայն այս ձևին, որովհետև մենք էլ ժամանակ չունենք՝ սպասելու, մենք էլ ժամանակ չունենք՝ կապիկությունների վրա կորցնելու, մենք էլ ժամանակ չունենք՝ դերասանություններ անելու, մենք էլ ժամանակ չունենք՝ արդարացումներ փնտրելու՝ մեղադրելու սրան-նրան, կառավարությանը, փողոցում անցորդին, մենք դրա ժամանակը չունենք։ Մենք ունենք միայն ժամանակ քրտնաջան աշխատելու, որովհետ մենք և մեր երեխաներն արժանի ենք դրան։ Երևանը տասնամյակններով մեզ միայն դրականն է տվել, տվել է սեր, ջերմություն և մենք Երևանին նույնը չենք վերադարձրել, աղավաղել ենք այգիները։ Եկել է ժամանակը, որ մենք Երևանին վերադարձնենք սեր ու ջերմություն։ Եկել է ժամանակը, որ Երևանը ստանա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին հարիր տեսք, Երևանը ստանա այն շուքը, այն քաղաքային միջավայրը, որին, որ մեր քաղաքը արժանի է»,-ասաց Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել