Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթը

Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ը նախընտրական քարոզչության վերջին օրն է։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, իսկ սպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են 14 քաղաքական ուժ։

Այսպիսով՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքի ընտրական ցուցակները համարվում են գրանցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել