Մարտակերտում և Մարտունիում հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել, կա վիրավոր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։

Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք Մարտակերտի շրջանում, զոհեր և վիրավորներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել