2024 թվականի փետրվարի 1-ից ձեռնարկվելու են խստացված միջոցառումներ՝ փաստաթղթերի առկայությունն ստուգելու ուղղությամբ․ ՇՎՏՄ

ԵՏՀ Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված դեպքերում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայությունը արտադրանքի՝ ՀՀ տարածք ներմուծելու փուլում համարվում է պարտադիր պայման: Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։

«Ավելին՝ 2024 թվականի փետրվարի 1-ից ձեռնարկվելու են խստացված միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ստուգելու ուղղությամբ, և վերոնշյալ փաստաթղթերի բացակայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից արգելվելու է:

Ուստի հորդորում ենք ծանոթանալ պարտադիր տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ապրանքների ցանկին՝ (https://www.mineconomy.am/page/276900) համապատասխան տեխնիկական կանոնակարգով/երով սահմանված և մաքսային մարմինների կողմից պահանջվող փաստաթղթի առկայությունը ներմուծման ժամանակ ապահովելու ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել