Ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետի` օտարերկրյա գործընկերներին ուղղված զանգերից առաջինի հասցեատերը ՌԴ նախագահը չէր: Թեմային անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց.
«Հեռախոսազանգերից առաջինը ՌԴ նախագահին է եղել, զանգեր են եղել նաև այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ նրբություններին տեղյակ չեն:
ՌԴ նախագահն իրավիճակից տեղեկացված է. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ դեկտեմբերից. Դեկտեմբերից մինչ այս պահը ես ՌԴ նախագահի հետ տասնյակ զրույցներ եմ ունեցել, իսկ մյուսների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որ պետք է կիսել: Ցավոք, մեր վերջին զրույցից հետո իրավիճակը չի փոխվել, որպեսզի անհրաժեշտություն լիներ նոր խոսակցության»,- ասաց նա: