Թուրքիան պատրաստ է փրկարարական խումբ ուղարկել Մարոկկո

Թուրքիայի կառավարության աղետների կանխարգելման և կառավարման տնօրինությունը (AFAD) հայտարարել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են թուրք փրկարարների առաջին խմբին Մարոկկո ուղարկելու համար, որտեղ գիշերը տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։

Այս մասին գրում է Anadolu լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ բացի այդ, 1000 վրան է պատրաստվել առաքման համար։

Երկրաշարժը, որը տեղի է ունեցել Մարոկկոյում սեպտեմբերի 9-ի գիշերը, երկրի պատմության մեջ ամենաուժգին երկրաշարժն էր վերջին հարյուրամյակի ընթացքում, հաղորդում է Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտը։

Ինչպես արդեն հայտնել ենք Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1037-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել