Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1037-ի, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները։ Գրում է РИА Новости-ին։
«Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը 1037 է, ևս 1204-ը վիրավորվել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ավելի քան 720 տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
6,9 մագնիտուդով երկրաշարժ, ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC), տեղի է ունեցել անցած գիշեր Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա։ Դրանից հետո գրանցվել են ևս մի քանի ցնցումներ՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդներով։
Սեյսմոլոգները զգուշացնում են, որ երկրաշարժի հետցնցումները կարող են տեղի ունենալ առաջիկա մի քանի ժամերի կամ նույնիսկ օրերի ընթացքում: