Անչափահասներ՝ Արմեն Կիրակոսյանին, Դավիթ Սարգսյանին, Ադամ Մուսիկյանին և Արա Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մուտք են գործել «Երազ» գործարան ՓԲԸ տարածքի էներգոարտադրամաս, որտեղից գողացել են 55մ երկարությամբ և 77000 ՀՀ դրամ արժեքով պղնձե մալուխ: Տղաներին հաջողվել է այն դուրս բերել գործարանի տարածքից, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել, քանի որ բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։
Դատական տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net