Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի Գաբալայի շրջանում և հարակից շրջաններում երկրաշարժ է գրանցվել։
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20:35-ին և բավականին ուժեղ զգացվել են։
Հայտնում են, որ «բավական ուժեղ» երկրաշարժ է գրանցվել Ստեփանակերտում, ինչպես նաև օկուպացված Ակնայում՝ 5 բալ ուժգնությամբ։ Նշենք, որ արցախյան կողմը երկրաշարժի վերաբերյալ տեղեկություն դեռ չի հաղորդել։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Իրանի Փարսաբադ քաղաքից 91 կմ հյուսիսարևելք և Ադրբեջանի Քուրդամիր քաղաքից 19 կմ հյուսիսարևելք, հայտնում է աղբյուրը։