Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, սեպտեմբերի 3-ին այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իր իրանցի գործընկեր Հուսեյնի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆիդանը հայտնել է, որ իր գործընկերոջ հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական ու առևտրային համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ։