Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին մոտեցավ մի բնակիչ և հայտնեց, որ ամբողջ ժողովրդի անունից մի առաջարկություն ունի։ Նա ասաց, որ իրենց բակում 53 տարի է մի այգի կա, և ցանկանում էր նշել, որ այն վերանորոգման կարիք ունի, երբ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այն մասնավորեցվել է։
«Ես գիտեմ, որ ձեր ասածը գործի է վերածվում, դա մենք աչքերով տեսնում ենք։ Ես ինչը որ տեսնում եմ այն էլ ասում եմ։ Բայց միակ մայրաքաղաքն է, որից հեռացվեց էկոլոգիապես ամենամաքուր տրանսպորտը՝ տրամվայը»,-ասաց բնակիչը։
Տիգրան Ավինյանը շեշտեց, որ շուտով Երևան կբերեն առաջին էլեկտրոավտոբուսը և փորձարկումից հետո կգնվի 250 էլեկտրոավտոբուս։
Քաղաքացին ասաց, որ նման մարդիկ են երկիրը շենացնելու, ովքեր խոսքը գործ են դարձնում՝ ցույց տալով Տիգրան Ավինյանին։