Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Շուշիի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում էհաղորդագրության մեջ։