FLYONE ARMENIA-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
ՍՈՉԻ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Սույն թվական Օգոստոսի 28-ին նախատեսված Սոչի-Երևան 3F 350 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով:
Չեղարկման մասին հայտարարվել է Սոչի-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից հետո ապահովվել են հյուրանոցով:
Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`
-գումարի ամբողջական վերադարձ, կամ
-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ
-թռիչքի օրվա փոփոխություն՝ FLYONE ARMENIA-ի կամ այլ ավիաընկերության միջոցով:
Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Սոչի-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ – ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ – ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Սույն թվական Օգոստոսի 29-ին նախատեսված Երևան-Եկատերինբուրգ-Երևան 3F 477 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով:
Չեղարկման մասին իրազեկվել է Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է`
-գումարի ամբողջական վերադարձ, կամ
-գումարի փոխանցում ուղևորի անունով FLYONE ARMENIA-ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ
-թռիչքի օրվա փոփոխություն։
Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են դեպի Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով։
Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
—
ՍՈՒՅՆ ԽԱՓԱՆՈՒՄՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՉՎԵՐԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՑՅԻ ՈՐՈՇԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ։
ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ։
– – –
Չեղարկված չվերթերի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։