Դադարեցրվել է Կենտրոնում գտնվող ևս մեկ բենզալցակայանի գործունեությունը․ ՔՏՀԱ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Երվանդ Քոչարի 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ   պահանջների  նկատմամբ:

Այս մասին հայտնում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք լինել  մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում էր կայացրել։

 Օգոստոսի 29-ին Տեսչական մարմնի,  Երևանի քաղաքապետարանի  և Ներքին գործերի նախարարության համատեղ  իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվեց,  և այն  ապամոնտաժվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել