18+․ Հայտնաբերվել է դի, ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է արձագանքել

Թարմացում

Նյութում առկա լուսանկարը հեռացվել է, հաշվի առնելով այն փաստը, որ դիի ինքնությունը ճանաչվել է։


Օգոստոսի 25-ի առավոտյան Երևանի Տիչինայի փողոցում հայտնաբերվել է անհայտ տղամարդու դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Տղամարդու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել