Ոստիկանության իրավունքները զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս

Ոստիկանությունն իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, վերահսկողություն իրականացնել զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի պահպանման, օգտագործման, փոխադրման, տեղափոխման, ինչպես նաև դրանց շրջանառությունն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:

Անցկացնել զենքի զննություն՝ առևտրի, պահման և ոչնչացման վայրերում: Սահմանված կարգով անհատույց առգրավել և օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը:

Ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում իրականացնել իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննում, խուզարկում և այդպիսի առարկաների առգրավում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել