Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցանկացած մակարդակում պետք է գնահատել խորության մեջ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հաճախ քննարկումները, դիտարկումները զուտ մակերեսին երևացող իրադարձությունների համատեքստում են:
Հեշտ, ստանդարտ լուծումներ չկան, Արցախում ծայրահեղ միջոցներ է իրականացվում իրավիճակը գոնե նվազագույն կառավարելիության դաշտում պահելու համար ու ցանկացած անզգույշ, չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու:
Լաչառությունը, չկառավարվող վարքագիծը, իրավիճակի անհիմն սրումը քաոսի վերածելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում:
Հայաստանի իշխանությունն Արցախը հրել է ալեկոծությունների դաշտ, իսկ ինքը զբաղված է քեֆերով, համերգներով և ուտել-խմելով»։