Ադրբեջանական կողմը Արցախից Հայաստան մեկնող 22-ամյա ուսանող տղայի է առևանգել

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնում է՝ շատ վատ լուր է լսել․ ադրբեջանական կողմը Արցախից Հայաստան մեկնող 22-ամյա ուսանող տղայի է առևանգել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից։ Տղային ուղեկցել են ռուս խաղաղապահները։

«Մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- հայտնում է Պետրոսյանը։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանական կողմն առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- հայտնում են տեղեկատվական շտաբից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել