Կարողանալու ենք նաև տեսնել, թե որ ավտոբուսը քանի րոպեից կլինի որ կանգառում․ Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտի տեղաշարժը տեսանելի կլինի․ հասանելի կլինի նաև անվճար ինտերնետը։ Հանրային տրանսպորտի ոլորտում ոլորտում միայն հին գազելները հանելն ու նոր ավտոբուս բերելը բարեփոխում չէ։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

«Բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգը, շարժակազմի GPS սարքերի տեղադրումը շարժակազմի վրա, որը մեզ բոլորիս թույլ կտա օնլայն հարթակներում, թե որ ավտոբուսը որտեղ է գտնվում և քանի րոպեից կհասնի կանգառ և վերջիվերջո կանգառներում այդ նույն ինֆորմացիայի տեղադրումը․ մենք համակարգով տեսնելու ենք որտեղ են և կարողանալու ենք նաև կանխատեսել, թե որ ավտոբուսը քանի րոպեից կլինի որ կանգառում»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել