Էմանուել Մակրոնի հայտարարությունը հիմնավորում է, որ գործի է դրվում «չար ոստիկանի» տարբերակը. Արամ Սարգսյան

ՄԱԿ-ի ԱԽ նիստի բանաձև ընդունել-չընդունելու հարցը ճնշման գործիք է Ադրբեջանի վրա, միջազգային կանոնակարգով և երրորդ երկրի տարածքում Ադրբեջան-ԼՂ հանդիպում կազմակերպելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Հանդիպման արդյունքում պետք է բացվեր ինչպես Լաչինի միջանցքը, այնպես էլ Աղդամի ճանապարհը։ Նման համաձայնության արդեն իսկ հասել էր ԱՄՆ-ը` Բոնոյի այցից և ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ։ Էմանուել Մակրոնի հայտարարությունը հիմնավորում է, որ գործի է դրվում «չար ոստիկանի» տարբերակը, որը նախատեսում է ոչ միայն կոշտ բանաձև, այլև ոչ դիվանագիտական գործիքակազմ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել