Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 3 բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ (Շինարարների 35 հասցեի դիմաց) հասցեներում գործող բենզալցակայանների նկատմամբ։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էր կայացրել։

Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվեց, և դրանք ապամոնտաժվեցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել