Պոլիտեխնիկում մեկնարկել է թիվ 2-րդ մասնաշենքի տանիքին 90 կՎտ հզորությամբ արևային ֆոտէլեկտրական կայանի կառուցման աշխատանքները:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Արդյունքում Պոլիտեխնիկը կունենա տարեկան միջինում 6.140.000 ՀՀ դրամի խնայողություն և 60 տոննայով կնվազեցնի CO2 գազի արտանետումը դեպի շրջակա միջավայր:
Կայանը նախագծվել և կառուցվում է մեր մասնագիտական թիմի կողմից ուսանողների մասնակցությամբ:
Նմանօրինակ ծրագրերը միտված են բուհի ֆինանսական միջոցների խնայողությանը, շրջակա միջավայրում արտանետումների նվազեցմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը և կիրառական խնդիրներ լուծելու ունակություն ունեցող մասնագիտական համայնքի թվակազմի մեծացմանը:
Նախագիծը ֆինանսավորվել է Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի կողմից»,-նշել է նա: