Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով․
«Աշխատանքային շաբաթը սկսում ենք կարևոր գործով։
Միսաք Մանուշյանի անվան պուրակին և բնակելի տարածքին հարակից բենզալցակայանը։
Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող բենզալցակայանի ապամոնտաժումը առանցքային նշանակություն ուներ հանրային տարածքի բարեկարգման համար»։
Հավելենք, որ պուրակը գտնվում է Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, քաղաքացիների շրջանում հաշտնի է նաև Մաշտոցի պուրակ անվամբ։