Տ-2-21 Հ-8 /Մրգավետ/ – Արևշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+200 կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը փակ է երթևեկության համար։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Տեղի է ունեցել երթևեկության սխեմայի փոփոխություն։ Կամուրջը հնարավոր է շրջանցել Մրգավետ-Բյուրավան-Նշավան-Արևշատ ճանապարհով։
Կոչ ենք անում վարորդներին լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,-ասվում է հայտարարությունում։