Արցախի Հանրապետության նախին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ուղերձ է հղել։
Նա ընդգծել է, որ լուրջ մարտահրավերներ կան, որոնք նաև ներսում են։
«Ուզում եմ ասել իմ անկեղծ խոսքն այն մարդուն, որը ամենամեծ պատասխանատվությունն է կրում այս իրավիճակի համար, դա այսօրվա նախագահ Արայիկ Հարությունյանն է։ 6 ամիս առաջ, պաշտոնից ազատվելու ժամանակ ես ասացի, եթե իսկապես նախագահը պատրաստ է պայքարելու, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար մեր հայրենակիցներին, որոնք գտնվում են Արցախում և Արցախից դուրս, մենք բոլորս պետք է իրար կողք կանգնեինք և ամեն ինչ անեինք, որ նա իսկապես տաներ մեզ առաջ։ Ես այսօր Հակոբավանքից Արայիկ Հարությունյանին ուզում եմ ասել, որ ցավոք, դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխավոր հրամանատար, և դա գալիս է ձեր պահելաձևից։ Դուք չեք կարող հասարակությանն անվերջ խաբել»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։