Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից։
«Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»,-ասվում է հաղորդագրության մեջ: