Երվանդ Զախարյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

Երևանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հրավիրվել է Դատախազություն։

Նշվում է, որ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Երվանդ Զախարյանը պետք է ներկայանա Դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Նշենք, որ Դատախազություն են հրավիրվել նաև նրա ընտանիքի անդամները և փոխկապակցված անձինք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել