«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Դատախազություն։
Նշվում է, որ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Գագիկ Ծառուկյանը պետք է ներկայանա Դատախազություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Հարկ է նշել, որ Դատախազություն ե հրավիրվել նաև Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, մայրն ու հայրը` Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, որդիները` Հովհաննես և Նվեր Ծառուկյաններն ու վերջինիս կինը` Արփի Ավետիսյանը։
Նրանք պետք է Դատախազություն ներկայանան օգոստոսի 21-ին։
Լուսանկարը՝ «Գագիկ Ծառուկյան» ֆեյսբուքյան էջից։