Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում 11-13․08 Արևմտյան Հայաստան եռօրյա ուղևորությունից վերադարձող խմբին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի պատճառով մահացածների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համշեն» տուր։
«Այս խորը ու անդառնալի ցավն ամբողջությամբ կիսում ենք բոլորիդ հետ։ Հասկանալով, թե ինչ ծանր ցավի ու ողբերգության հետ ենք դեմ հանդիման՝ գիտենք, որ բառերով բարդ է մխիթարել։
Չարաբաստիկ վթարի ժամանակ կորցրել ենք նաև Համշեն տուրի գիդերից մեր պայծառ ու շատ սիրված Մուշեղին և տարիներով մեզ հետ ճանապարհ կիսած, մեր շատ սիրելի ընկեր վարորդ Մառլենին։ Իրենց և մյուսների հիշատակը թող միշտ վառ մնա։ Բոլորին համբերություն և ուժ, որքան էլ անասելի բարդ է։
Վիրավորներին էլ շուտափույթ ապաքինում»,-նշվում է հայտարարության մեջ։