Տղայի քիթը գտնվում է իր ճակատին

Անցյալ տարվա օգոստոս ամսին մի չինացի տղա ենթարկվել էր ավտովթարի՝ ստանալով ծանր վնասվածք իր քթի վրա, մինչդեռ տղան ուշադրություն չէր դարձրել վերջինիս:

Այնուամենայնիվ, երբ նա հայտնվեց հիվանդանոցում բժիշկները հաստատեցին, որ տղայի մոտ առկա է քթի աճառի ինֆեկցիոն բարդություն, որը հնարավոր չէր բուժել:

Բժիշկների որոշմամբ կատարվեց քթի ժամանակավոր տեղադրում տղայի ճակատին:

Նպատակը հետևյալն էր. սնուցող ոտիկի միջոցով քթի արյունամատակարարման լավացում, քթի բջջիջների պրոտեկցիա:

Իսկ հետո արդեն, երբ ինֆեկցիան լրիվ ժխտվի արդեն կկատարվի քթի փոխպատվաստում, ինչին բժիշկներն արդեն պատրաստվում են:

Իսկ ի՞նչ փոխպատվաստման պայմաններ է նախատեսված ՀՀ օրենսդրությամբ:

Նշենք, որ կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բժշկական այլ միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը և առողջության վերականգնումը:

Հիշատակենք նաև, որ արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և հյուսվածքների առուվաճառքը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել