Հայաստանի ընդերքում առկա օգտակար հանածոների պաշարները պետք է ծառայեն ներկա և ապագա սերունդներին

Հայաստանի Հանրապետության ընդերքում առկա օգտակար հանածոների պաշարները պետք է ծառայեն ներկա և ապագա սերունդներին։

Սա ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը)։

Ընդերքում առկա օգտակար հանածոները գրեթե ամբողջությամբ, բացառությամբ ջրի և գետային ավազաններում առկա ավազի, չվերականգնվող են: Հետևաբար կարևոր է, որ առկա պաշարների արդյունավետ օգտագործմանը և ստացվող օգուտների արդարացի բաշխմանը զուգընթաց իրականացվի նոր պաշարների հայտնաբերում՝ նախադրյալներ ստեղծելով ապագա սերունդներին պաշարներով ապահովելու գործընթացի համար, և դրան զուգընթաց՝ ռացիոնալ և արդյունավետ օգտագործել պաշարները ներկայում, և դրանցից գոյացած մուտքերից շահաբաժիններ ապահովել ապագա սերունդների համար:

Հանքարդյունաբերությունը պետք է նպաստի ողջ հանրության բարեկեցությանը։

Ընդերքը շահագործում են ֆինանսապես և տեխնիկապես կարող ընկերությունները, սակայն ընդերքի շահագործումից ստացված օգուտները պետք է հասանելի լինեն ողջ հասարակությանը:

Նույն տրամաբանությամբ` օգտակար հանածոների արդյունահանման գործընթացը չպետք է բեռ դառնա ազդակիր համայնքների համար: Այդ իսկ պատճառով ռազմավարությամբ սահմանվում են ազդակիր համայնքների (բնակավայրերի) վրա ազդեցությունների սահմանափակման և կառավարման, երկրի ներսում օգուտների և արդյունքների արդարացի բաշխման հարցում գործառույթների հստակեցման խնդիրները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել