Ռուսաստանը ցանկանում է վերահսկել այն տարածքները, որոնց պատկանելությունը ամրագրված է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ։ Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը պատրաստվում է միավորել Ուկրաինայի լրացուցիչ տարածքները, Պեսկովը բացասական պատասխան է տվել․ «Մենք պարզապես ցանկանում ենք վերահսկել բոլոր այն տարածքները, որոնք ներկայումս մեր սահմանադրության մեջ գրված են որպես մերը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ՝ Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագրերը վավերացնելու մասին։