Պակիստանում առնվազն 25 մարդ Է զոհվել երկաթուղային վթարի հետևանքով, կան տասնյակ վիրավորներ

Առնվազն 25 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել Պակիստանի Սինդ նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ առնվազն 10 վագոն դուրս է եկել ռելսերից։ Ոստիկանությունը դեռ չի հայտնել վթարի պատճառը։

Վթարի հետեւանքով Սինդ նահանգում գնացքների տեղաշարժը դադարեցվել է։ Նշվում է, որ վերականգնման աշխատանքները կարող են տևել մինչև 18 ժամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել