Այսօր երեկոյան պայթյուններ են որոտացել Կիևում, Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ օդային ռմբակոծություն է հայտարարվել։ Հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, գրել է Взгляд-ը։
РИА Новости-ն, հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին, հայտնել է, որ ամբողջ Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ է հայտարարվել օդային հարձակման ահազանգ. նախ ազդանշանը հնչել է Կիևում, Ուկրաինայի Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերում, այնուհետև տարածվել երկրի այլ շրջաններում։
Ավելի վաղ Մոսկվան պատասխան էր խոստացել Կերչի նեղուցում ռուսական տանկերի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակմանը։
Ուկրաինական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնել։