Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Նշվում է, որ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել