ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ օգոստոսի 4-ին, օրենք է ստորագրել, ըստ որի՝ 18-ից 30 տարեկան քաղաքացիները ենթակա են զորակոչի։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ТАСС-ը։
Նոր նորմերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում զինվորական տարիքի վերին շեմը բարձրացվում է երեք տարով՝ 27-ից 30 տարեկան։ Ստորին շեմը մնում է անփոփոխ։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։