Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23-ին: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նա նշել է, որ օգոստոսի 3-13-ը առաջադրումների փուլն է, 13-18-ը գրանցումների փուլն է։ Գրանցման ժամկետի ավարտից հետո 5-րդ օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը, դա օգոստոսի 23-ն է։
Նշենք, որ Երևանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը: