Արցախի Հանրապետության քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։
Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։
Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին։