Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ երկարատև սերտ համագործակցության համար պարգևատրվել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։
Հուշամեդալը նրան է հանձնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
Ինչպես հայտնել էինք ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները և մի շարք այլ հարցեր։