Երևան քաղաքում՝ օգոստոսի 1-ի ցերեկը, 2-3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին սպասվում է, 5-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 1-ի ցերեկը, 2-3-ին, 5-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Oգոստոսի 3-5-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 8-10 աստիճանով, 4-ին կնվազի 6-8 աստիճանով։