Հուլիսի 29-ին, ժամը 15:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի շենքերից մեկի արտաքին պատին ամրացված օդորակիչը պոկվել, կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Փրկարարներն ապամոնտաժել են օդորակիչը»,- ասված է հաղորդագրության մեջ: