216 օր է՝ Արցախը շրջափակված է

Արդեն 216 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։

Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-յան էջը հայտնել է, որ ամեն օր Եվրոպական Միության դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում մոտ 3800 կմ պարեկություն են իրականացնում։

«Որպես ԵՄ քաղաքացիական անզեն առաքելություն՝ մեր մանդատն է զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և միջադեպերից հետո հավաքել ստուգված տեղեկատվություն: Ինչպես, օրինակ, այս ուրբաթ՝ Երասխում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրությունում։

Արցախի ՊՆ-ից էլ հայտնել են, որ հուլիսի 16-ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել