Oգոստոսի 3-ից մեքենայի արագության գերազանցման համար տուգանքի նոր չափ է գործում:
Մասնավորապես սահմանվել է՝
1-10 կմ/ժ – 10.000 ՀՀ դրամ
11-30 կմ/ժ – 30.000 ՀՀ դրամ
31-50 կմ/ժ – 50.000 ՀՀ դրամ
51 կմ/ժ ++ – 70.000 ՀՀ դրամ
Փոխվել է նաև արագության խախտման համար հիմք հանդիսացող ցուցանիշի հաշվարկման կարգը: Ըստ այդ կարգի` վարչական տույժ նշանակելիս արագաչափի ամրագրած ցուցանիշից պետք է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, հետո ստացված թվի հիման վրա որոշել տուգանքի չափը:
Օրինակ, եթե 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհին վարորդը երթևեկում է 75 կմ/ժ արագությամբ, նախկին խմբագրության դեպքում այդ իրավախախտումը որակվում էր ՎԻՎ օրենսգրքի 124.4 հոդվածի 1-ին մասով (11-20 կմ/ժ-ով գերազանցելը) եւ նշանակվում էր տուգանք 10.000 դրամի չափով: Նոր խմբագրության պարագայում նույն արարքը կրկին որակվելու է հոդվածի 1-ին մասով (1-10 կմ/ժ-ով գերազանցելը) եւ նշանակվելու է տուգանք 10.000 դրամի չափով, քանի որ հոդվածի 5-րդ մասի համաձայն, վարչական տույժ նշանակող մարմինը որոշում կայացնելիս արագաչափ սարքի արձանագրած չափից պարտավոր է հանել 10 կմ/ժ (75կմ/ժ – 10կմ/ժ = 65 կմ/ժ, այսինքն գերազանցում 1-10կմ/ժ-ով):
Իրավաբան.net